Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«ՀՀ կառավարությունն իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք խաթարում են մեր ընտանեկան ավանդական արժեքները»

«ՀՀ կառավարությունն իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք խաթարում են մեր ընտանեկան ավանդական արժեքները»
09.10.2013 | 14:03

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ Արման ԲՈՇՅԱՆԻ խոսքով, աշխարհի 37 երկրներում ցանկանում են պայքարել գենդերային քաղաքականության դեմ:

Հարցին, թե ԵՄ ձգտող Հայաստանը ինչպե՞ս կարող է պայքարել գենդերային քաղաքականության դեմ, եթե արդեն ընդունել է գենդերի մասին օրենքը, հատկապես, երբ որոշ կառույցների կողմից քարոզվում է գենդերային քաղաքականություն, Ա. Բոշյանը պատասխանեց. «Հասարակության ուժեղ ճնշմամբ կարելի է դիմագրավել այլասերվածության քարոզին: ՀՀ կառավարությունն իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք խաթարում են մեր ընտանեկան ավանդական արժեքները»,-ասաց նա` զարմանք արտահայտելով, որ նախկին կոմունիստ Ջեմա Հասրաթյանն այսօր գենդերային քաղաքականության ջատագովն է: «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախագահի համոզմամբ` մեզ ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչպես ապրենք մեր ընտանիքներում, ինչն է ճիշտ, ինչը` սխալ, և զարմանալի է, որ ԵԱՀԿ պաշտոնյան թույլ է տալիս իրեն խառնվելու Հայաստանի ներքին գործերին, ինչի իրավունքը նա բացարձակապես չունի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ